Լավրովը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից։
Լավրովը Թուրքիա է ժամանել նախօրեին ՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։
Լավրովի և Ֆիդանի միջև վերջին երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին Լաոսում։