ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին Իրանի համաձայնագիրը կյանքի կկոչվի այս տարի. Քազեմ Ջալալի
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կողմերը կյանքի կկոչեն 2025 թվականին, որից հետո բոլոր ապրանքների 87% – ը կազատվեն հարկերից: Այս մասին լրագրողներին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Իրանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունն է։ 2024-ին մեծ քայլ արվեց. ապրիլին Իրանը դիտորդ դարձավ ԵԱՏՄ-ում, 2025 թվականի առաջին օրերից աշխատում է Իրանի ներկայացուցիչը։ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացվել է բոլոր մասնակից երկրների խորհրդարանների կողմից, 2025 թվականին համաձայնագիրը կյանքի կկոչվի»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացումը, որի արդյունքում փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների մեծ մասը կազատվեն հարկերից և տուրքերից, առաջընթաց մեծ քայլ կլինի:
Ջալալին նշելէ, որ Իրանն ու Ռուսաստանը լավ են համագործակցում նաև ՇՀԿ շրջանակներում. այս տարի կան որոշակի ծրագրեր, որոնք կսկսեն իրագործվել: