23 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առնվազն 18 մարդ է զոհվել Կոլումբիայում անօդաչուի հարձակման և ավտոմեքենայի պայթյունի հետևանքով՝ կոկայինի դաշտերի ոչնչացման գործողության ֆոնին

Առնվազն 18 մարդ է զոհվել Կոլումբիայում անօդաչուի հարձակման և ավտոմեքենայի պայթյունի հետևանքով՝ կոկայինի դաշտերի ոչնչացման գործողության ֆոնին

Կոլումբիայում ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են. գրում է Al Jazeera-ն:

Հարձակումները վերագրվում են Կոլումբիայի  նախկին հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբ խմբավորման անհնազանդ ճյուղավորումներին. 

Կալիում՝ երկրի երրորդ ամենամեծ քաղաքում, մի ավտոմեքենա, որը լցված էր պայթուցիկներով, պայթեցվել է ռազմական ավիացիոն դպրոցի մոտակայքում։ Քաղաքապետարանի տվյալներով՝ զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 71 մարդ։

Մի քանի ժամ առաջ էլ Անտիոկիա նահանգի Ամալֆի համայնքում կոկաինի հումք հանդիսացող կոկայի տերևների դաշտերը ոչնչացնելու գործողության ժամանակ անօդաչուն հարվածել է Ազգային ոստիկանության «Black Hawk» ուղղաթիռին։ Զոհվել է 12 ոստիկան։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակումների համար մեղադրել է FARC-ի այն խմբավորումներին, որոնք չեն ընդունել 2016 թվականի խաղաղության համաձայնագիրը։ Այդ համաձայնագրի նպատակն էր  դադարեցնել տասնամյակներ տևած ներքին հակամարտությունը, որը խլել է ավելի քան 450 հազար մարդու կյանք։

Պետրոն նշել է, որ ուղղաթիռի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այն տեղափոխում էր անձնակազմին Անտիոկիայի հյուսիսային շրջան՝ կոկայինի դաշտերը վերացնելու համար։ 

Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսն ասել է, որ նախնական տվյալներով՝ հարձակումը հրդեհ է առաջացրել ոստիկանության ուղղաթիռում։

Պետրոն հարձակման համար մեղադրել էր երկրի խոշորագույն գործող թմրակարտելին՝ «Գալֆ Կլանին»՝ պնդելով, որ ուղղաթիռը թիրախավորվել է խմբավորմանը պատկանող կոկայինի խմբաքանակի առգրավման վրեժի համար։

Ավելի ուշ, սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ Պետրոն ցույց է տվել Կալիում իրականացված ավտոմեքենայի պայթյունի կասկածյալի լուսանկար՝ նշելով, որ նա FARC-ի ապստամբներից կազմված խմբավորման անդամ է և «ենթակա» է թմրավաճառներին։

 

Ռազմագերիներ