21 Սեպ
2024
19.3° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ անվտանգության առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ անվտանգության առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի անվտանգության համար ՀԱՊԿ-ից բացի չկան այլ տարբերակներ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ապա հանրապետության համար դռները բաց են լիարժեք գործակցության վերադառնալու համար։ Որպես այս երկրի կայունության երաշխավորների՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանքներ չկան։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներով, այլ՝ դարերով, գնահատվել է հայ ժողովրդի կողմից, արձանագրվել է Հայաստանի պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին», – նշել է Զախարովան։