27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի ուղին» կյանքի կոչելու և այն զարգացնելու համար ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում է

«Թրամփի ուղին» կյանքի կոչելու և այն զարգացնելու համար ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Թրամփի ուղին կյանքի կոչելու և այն զարգացնելու համար մեկնարկում են հայ-ամերիկյան աշխատանքային երկկողմ խմբերը՝ գլխավորությամբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի։

Պետդեպից մոտ մեկ ամիս առաջ էին հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև 2025-ի ավարտն աշխատանքային խմբեր ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ: Դեռևս պարզ չէ՝ ստեղծվե՞լ են արդյոք նույնպիսի՝ ամերիկա-ադրբեջանական աշխատանքային խմբեր։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ այցելել է Հայաստան՝ քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Էլիսոն Հուքերը մանրամասնել է՝ աշխատանքային երկկողմ խմբերի նպատակն է՝ կյանքի կոչել պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը և զարգացնել Թրամփի ուղին` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։

«Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում։ 

 

Ռազմագերիներ