03 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում այսօր 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ պատգամավոր

Բաքվում այսօր 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ պատգամավոր

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին այսօր՝ փետրվարի 5-ին, Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հիշեցնեմ, որ պատանդի կարգավիճակում ապօրինի պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարության հիմքում ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործի և ցեղասպանություն իրագործածի ծանր մեղադրանքն է:

Սա նշանակում է, որ մարդկային ճակատագրերից բացի, գործ է «կարվել» Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը ցանկացած քաղաքական ելքի պարագայում էլ պահվելու է համապատասխան դարակներում և ըստ իրավիճակի ու անհրաժեշտության օգտագործվելու Հայաստանի դեմ»,- նշել է նա:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ