
Արաքս գետը Մեծամորի ատոմակայանի շահագործումից չի աղտոտվում․ Իրանի ԱԳՆ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական զեկույցը և ստուգիչ գործողությունները հաստատել են, որ Արաքս գետը չի աղտոտվել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով։ Այս մասին ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին ադրբեջանական Trend News-ը հայտնել էր, թե իբր Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ։