07 Հնս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն Ադրբեջանում են

Թուրքիայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն Ադրբեջանում են

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայա Մեմիշին:

Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության հետ կապված հարցերում, եղբայրական և դաշնակցային հարաբերությունների խորացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ջերմ հարաբերությունները մեծ ներդրում են ունենում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ևս պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Ալիևի հետ հանդիպմանը նաև հայտարարել է, թե «Թուրքիան հաղթանակով է ավարտել ահաբեկչության դեմ իր 41-ամյա պայքարը»։

Յաշար Գյուլերը վստահություն է հայտնել, որ Քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումից հետո «Թուրքիայում խաղաղություն կլինի»։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև հաստատված համագործակցությանը, մասնավորապես՝ ընդգծվել է համատեղ զորավարժությունների հաջող անցկացումը։ Գյուլերը նաև հավելել է․ «Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի հետ կապերը ընդլայնելու համար»։

Ռազմագերիներ