ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա առաջնահերթ տեղ է զբաղեցնում ՌԴ նախագահի միջազգային շփումների օրակարգում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ներկայումս քննարկվում է նախագահի հնարավոր այցը Թուրքիա, ասեմ, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, և նախագահ Էրդողանի հրավերի համաձայն՝ Ռուսաստանի նախագահի առաջիկա այցին։ Թուրքիայի նկատմամբ մեր անմիջական միջազգային շփումները մեր օրակարգում առաջնահերթություն է»,- ասել է Ուշակովը։
«Այս պահին այցի համար շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, և նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի գրեթե բոլոր հիմնական գերատեսչությունների կողմից՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Այցի կոնկրետ ժամկետները դեռ համաձայնեցման փուլում են»,- ասել է Ուշակովը։