30 Հուն
2025
-8.9° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիքի համար պետք է կռվել, պայքարել, պաշտպանել, որովհետև թիկունքում Ընտանիքն է, Մայրը, Զավակը, Եկեղեցին, մի ողջ ազգ․ Արմեն Չարչյանի շնորհավորական ուղերձը

Հայրենիքի համար պետք է կռվել, պայքարել, պաշտպանել, որովհետև թիկունքում Ընտանիքն է, Մայրը, Զավակը, Եկեղեցին, մի ողջ ազգ․ Արմեն Չարչյանի շնորհավորական ուղերձը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ․

«Հարգելի հայրենակիցներ, զինվորներ, սպաներ, շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ:

Հունվարի 28-ը ևս մեկ անգամ մեր Հայրենիքի կայացման համար ներդրում ունեցած  զինվորին հիշելու ու փառաբանելու, նրա նվիրումն ու զրկանքները գնահատելու, նրա առջև խոնարհվելու օրն է։

Շատ զրկանքներ է կրել հայ զինվորը, բայց Հայրենիք պահելը հեշտ չէ, Հայրենիք ունենալու իրավունքը հեշտ չի տրվում։

Հայրենիքի համար պետք է կռվել, պայքարել, պաշտպանել, որովհետև թիկունքում Ընտանիքն է, Մայրը, Զավակը, Հայ Առաքելական Եկեղեցին, մի ողջ ազգ, որի հանգիստ քունը վստահված է Զինվորին։

Հայոց բանակը Արցախյան հաղթանակ կերտած բանակ է, Հայոց բանակը Վազգեն, Բեկոր, Դև, Թաթուլ, Մոնթե, Դավիթ, Մխիթար ծնած բանակ է, Հայոց բանակը թշնամուն ծնկի բերած բանակ է։ Այդպես եղել է ու հավատում եմ՝ այդպես լինելու է։

Փառք քեզ Հայ Զինվոր, Փառք քեզ Հայոց Բանակ»: