22 Մայ
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վճարել 18-24 մլն դրամ, ծառայել 1-4 ամիս. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Վճարել 18-24 մլն դրամ, ծառայել 1-4 ամիս. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինվորական ծառայության կարգի վերաբերյալ նախագիծին՝ որոշ փոփոխություններով:

Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռվի պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։

Մինչև զինվորական հաշվառման տարիքի՝ 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետք է վճարել պետական տուրք՝ 15 միլիոն դրամի չափով։

Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

Ռազմագերիներ