09 Հուլ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտասահմանյան ո՞ր բուհերն ընդունվելու դեպքում է զորակոչից տարկետում տրամադրվում

Արտասահմանյան ո՞ր բուհերն ընդունվելու դեպքում է զորակոչից տարկետում տրամադրվում

ԿԳՄՍ վիճակագրության համաձայն՝ բուհ ընդունվողների 45%-ը տղաներ են։ Նրանցից շատերը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելուց կարճ ժամանակ անց զորակոչվում են բանակ։ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալ հնարավոր է աշխարհի լավագույն բուհերն ընդունվելու դեպքում։

«Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման  http://www.shanghairanking.com/# կայքում առկա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողներին՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման դրույթների համաձայն»,-ABC media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍՆ բարձրագույն Կրթության և գիտության կոմիտեից:

Այս բուհերն ընդունվելու դեպքում տրվում է տարկետում և հնարավորություն՝ ծառայության մեկնել ուսման ավարտից հետո։

Այս աղյուսակը գլխավորում է Հարվարդը։ Երկիրը՝ ԱՄՆ։ Այս պահին ուսանողների թիվը՝  41,987։ 2-րդ տեղում նույնպես ամերիկյան բուհ է՝ Սթանֆորդի համալսարանը․ ուսանողների թիվը՝ 16163։ 3-րդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանն է․ ուսանողների թիվը 11703։ 4-րդ տեղում բրիտանական Քեմբրիջն է․ ուսանողների թիվը՝ 19875։ Լավագույն հնգյակը եզրափակում է է  Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանը․ ուսանողների թիվը՝ 42617։

Լավագույն տասնյակում են Օքսֆորդի, Փրինսթոնի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Կոլումբիայի և Չիկագոյի համալսարանները։

Աշխարհի լավագույն 20 բուհերը, որոնք ընդունվելու դեպքում կարելի է տարկետում ստանալ, հիմնականում ամերիկյան և բրիտանական են, 20-ից միայն մեկն է ֆրանսիական բուհ՝ աղյուսակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Փարիզ-Սաքլայ համալսարանը։

Հաջորդ տասնյակում՝ 20–30-րդ հորիզոնականներում ներառված է մեկ շվեյցարական, մեկ կանադական, մեկ ճապոնական և երկու չինական համալսարան։

31-ից 50-րդ ցանկերում ներառված են բուհեր Դանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Կանադայից, Ճապոնիայից և Չինաստանից։

Ստորև ներկայացնում ենք այն բուհերի ցանկը, որտեղ ընդունվելու դեպքում զինծառայության տարկետում է տրամադրվում։

 

Ռազմագերիներ