26 Օգս
2025
34° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խելոք, բարի տղա էր․ պռոշյանցիները՝ սպանված երիտասարդի մասին

Խելոք, բարի տղա էր․ պռոշյանցիները՝ սպանված երիտասարդի մասին

Պռոշյանում հնչած կրակոցներից հետո երեք անձ՝ խուլիգանության, մեկ անձ՝ սպանության, հոդվածներով կալանավորվել են։ Խնջույքի ժամանակ ծագած վիճաբանությունը հաջորդ օրը պարզելու նպատակով՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղ տանող կամուրջի տակ նոր վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ծեծել, ապա կրակել են 24-ամյա երիտասարդի վրա, որը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ռազմագերիներ