10 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետն ազատվել է պաշտոնից. վերադասավորություններ՝ ՊՆ-ում

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետն ազատվել է պաշտոնից. վերադասավորություններ՝ ՊՆ-ում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրի համաձայն՝ Լևոն Կասյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Լևոն ԿԱՍՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Գևորգ Ղոնյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում:

Ռազմագերիներ