Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է զոհվել
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում
հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի
Գրիգորյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է
քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում
է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին,
հարազատներին և ծառայակիցներին: