
Ադրբեջանի ԶՈՒ-ն նաև ականանետից կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 7-ի ժամը 19:00-ից ժամը 19։26-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ, հայկական կողմում տուժածներ չկան։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։