
Վարդենիսում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
Վարդենիսում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային 2 զինծառայող։
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ABC Media-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,- ավելացրեց Թորոսյանը


