
Բանակում խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը․ պատգամավոր
Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման քննարկումների ժամանակ մի հետաքրքրական ցուցանիշ ներկայացվեց, որը հաջորդող օրերին առանձնապես չքննարկվեց․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՊՆ-ն նշեց, որ այս տարի 25-օրյա վարժական հավաքներին շուրջ 16 հազար մարդ է մասնակցել, իսկ այս թիվը 2026-ի համար պլանավորվել է շուրջ 20 հազար:
Հիշեցնեմ, որ այդ 25 օրերից 14-ը մարտական հերթապահությունն է, որով ծածկվում է համալրման հետ կապված խնդիրների մի մասը:
Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1.5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի, և առկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան:
Իշխանության համար բանակ ունենալու խորհրդանշական դերը և ամբողջ հաշվարկն այն է, որ մեզ չեն սպառնա կամ չեն հարձակվի»,- նշում է պատգամավորը:


