
Ունենք զորակոչի 19 % աճ․ Սուրեն Պապիկյանի ասուլիսը՝ կետերով
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփում է 2025-ի գործունեությունը։ Մամուլի ասուլիսի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև.
- Շատ են քննադատում մեզ, թե իբր պաշտպանության ոլորտի ծախսերը քիչ են, ուզում եմ իմանաք, որ 2025 թվականին ՊՆ ծախսերն ավելացել են 1 մլրդ դոլարով։
- Երրորդ հանրապետության շրջադարձային որոշումներից մեկն էլ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումն էր։ Մենք ունենք հնարավորություն գնալ այս քայլին, մնացած տարընթերցումներն անիմաստ են։
- Վերջին տարիներին ունենք զորակոչի 19 տոկոս աճ։
- Կարևոր եմ համարում պահեստազորի վերադարձը բանակ։ Պահպանվելու է նաև զինվորական թոշակը։ Այսինքն՝ պահեստազորի սպան ստանալու է աշխատավարձ և թոշակ։
- 25-օրյա հավաքն ապահովում է պահեստազորի շարքերի համալրումը։
- Թյուր կարծիք կա, որ ՊՆ-ն նոր համազգեստի վերջնական տեսքը ցուցադրել է։ Դրանք ընդամենը ցուցանմուշներ են, որոնք ԶՈւ-ում անցնում են փորձարկում։ 2026-ին կունենանք գնում, որին կարող են մասնակցել նաև տեղական արտադրողները։ Կարելի է ասել, որ ունենք դաշտային նոր համազգեստի հիմնական տեսքը։


