Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր․Անդրանիկ Քոչարյան
Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը տեղեկացրել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր կրակ էր բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ: Ըստ ՊՆ֊ի՝ զոհվել է 2 զինծառայող, կան վիրավորներ: