Ներքին Հանդում միջադեպի քննությունը չի ավարտվել. ԶՈՒ ԳՇ պետ
Ներքին Հանդում միջադեպի քննությունը դեռևս ավարտին չի հասել։ Ավարտական փուլին հասնելու պարագայում՝ կտեղեկացվի․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Նրա խոսքով՝ ներկա պահին կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով բոլոր միջոցներով հետևում է հակառակորդի շարժերին: