Մենք հող հանձնող չենք. ԳՇ պետ
Ովա հող հանձնում, դուք ինձ արդեն հետապնդում եք, ոչ մեկ հող չի հանձնում. այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք, ԳՇ պետը ԶՈՒ ղեկավարն է, առաջին դեմքը, և ես ղեկավարում եմ ԶՈՒ-ն:
Զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են: Մենք հող հանձնող չենք»,- ասել է նա՝ պատասխանելով Տավուշի մարզի գյուղերի հավանական հանձնման մասին հարցերին: