Մանրամասներ՝ «Ուրալի» վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Ապրիլի 12-ին ՊՆ «Ուրալի» վթարից տուժած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր, կայուն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել էր 4 զոհ, վիրավորվել՝ 20 զինծառայող։ Մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։
Քնչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով։
Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։