19 Հոտ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ զինվորականներ գեներալ-մայորի կոչում են ստացել

3-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ զինվորականներ գեներալ-մայորի կոչում են ստացել

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք կոչումներ է շնորհել։

3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԶՈւ  գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: