
2 զոհ, 3 վիրավոր. զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենա է վթարի ենթարվել
Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»-, մանրամասնել է Սարգսյանը։