26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գեղարվեստական արժեք ունեցող գիրք է, Ստամբուլի մասին է, բայց պրոպագանդիստական չէ. ԲԿՄԱ տնօրենը՝ զինվորին նվիրած գրքի մասին

Գեղարվեստական արժեք ունեցող գիրք է, Ստամբուլի մասին է, բայց պրոպագանդիստական չէ. ԲԿՄԱ տնօրենը՝ զինվորին նվիրած գրքի մասին

Գիրքն ընտրել եմ ես։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ բացառություն պետք է անեի՞նք այդ գրքի համար, արդյոք այդ գրքում վտանգավոր բովանդակություն կա՞. ABC media-ի հետ զրույցում ասել է ԲԿՄԱ ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը՝ անդրադառնալով զինծառայողին «Ախ Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը նվիրելու շուրջ բարձրացված աղմուկին:

«Մարզադաշտում վիճակահանություն է լինում երկրպագուների տոմսերի վրա նշված թվերով։ Վիճակահանությամբ շահողը այդ զինվորնն էր: Այդ գիրքը սովորական, շարքային, բայց գեղարվեստական արժեք ներկայացնող գիրք է և չի տարբերվում մյուս արժեքավոր գրքերից»,- ասել է նա։ 

Ըստ Աղբալյանի՝ մարզադաշտում և՛ խաղացողներին, և՛ երկրպագուներին գրքեր են նվիրում տարբեր բովանդակությամբ։ Հստակ կողմնորոշում չկա, բաժանվում են գեղարվեստական արժեք ներկայացնող գրքեր։ 

«Գիրքը, որ նվիրվել է զինվորին, գեղարվեստական բարձրարժեք գիրք է, որը գրել է քուրդ գրողը։ Նա Թուրքիայում է ծնվել, այնտեղ դատապարտվել ու կտտանքների է ենթարկվել։ Հիմա Մեծ Բրիտանիայում է ապրում։ Այդ գիրքը մարդկանց մասին է, որ կապ ունեն Ստամբուլի հետ, սակայն պրոպագանդիստական չէ»,- ասել է ԲԿՄԱ տնօրենը։ 

Աղբալյանը կարծում է՝ որևէ խնդիր չկա գրքում և այն զինվորին նվիրելու հարցում։ Եթե այդպես է, ինչու՞ են ջնջել լուսանկարը ԲԿՄԱ ակումբի էջից հարցին Աղբալյանը պատասխանել է.«Տեսել ենք տարածում են զինվորի նկարը և չենք ցանկացել թիրախավորել նրան»։

Աղբալյանը նշել է նաև, որ չի ցանկանում ասել, թե թշնամու, հարևանի մասին տեղեկացնելու համար է հենց այդ գիրքը զինվորին փոխանցվել։ Գիրք ստացողը պատահական է ընտրված, գիրքը՝ ոչ։ Գիրքը, ըստ նվիրողի, գեղարվեստական արժեք է։