Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին՝ որպես գործող նախագահ
Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը օգնել ապահովել Դոնալդ Թրամփի անվտանգությունը նույն չափով, ինչ եթե նա լիներ պետության ներկայիս ղեկավարը։
«Տեսեք, ես ասացի դեպարտամենտին, որ նրան տան այն ամենը, ինչ նա պետք է, կարծես նա լիներ գործող նախագահը», – ասել է դեմոկրատ Բայդենը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, երբ խնդրեցին պարզաբանել, թե արդյոք Պենտագոնը կկատարի Հանրապետականների շտաբի ցանկությունը ընտրարշավների ընթացքում տրամադրել ռազմական տեխնիկա և ինքնաթիռներ։
Բայդենը նաև կատակել է, որ Թրամփի շրջապատի պահանջած զինտեխնիկան կփոխանցվի, «եթե դրանք F-15 կործանիչներ չեն»։