30 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկու ուռճացված էգոն՝ Ուկրաինայի ազգային աղետի պատճառ. Դուբինսկի

Զելենսկու ուռճացված էգոն՝ Ուկրաինայի ազգային աղետի պատճառ. Դուբինսկի

Երկու տարի առաջ Արևմուտքը վարպետորեն «ուռճացրեց» Վլադիմիր Զելենսկու էգոն, ինչը Ուկրաինային հասցրեց աղետի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը պետական դավաճանության կասկածանքով գտնվում է քննչական մեկուսարանում։

«2022 թվականի գարնանը ոչ ոք Զելենսկիին պատերազմի ամբողջ ընթացքում անվերապահ աջակցություն չէր խոստացել։ Նրա էգոն պարզապես վարպետորեն ուռճացվեց։ Այսպիսով, մեկ մարդու եսակենտրոնությունը վերածվեց ազգային աղետի»,- ընդգծել է նա։

Դուբինսկու խոսքով՝ այժմ Զելենսկին ձգտում է ապացուցել, որ հենց ինքը պետք է հաղթի, ոչ թե Ուկրաինան։