Գյումրու նախկին քաղաքապետի որդու հանդեպ կիրառվեց գրավ և տնային կալանք. փաստաբան
«Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ երեկ կայծակնային արագությամբ տարածվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալության մասին լուրը։
Գրիգորյանի խոսքով, հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, այսօր ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։
«Երեկ առավոտյան ժամը 05։00-ից մինչև այսօր ժամը 3։00-ը տևած անդադար աշխատանքս տվեց իր նախնական արդյունքը։
Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշտպանության հարցում»-գրել է Տիգրան Գրիգորյանը։