26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի քանի օրից բացահայտումներ կլինեն, որոնք կզարմացնեն հասարակությանը. փաստաբանը՝ Սամվել Բալասանյանի որդու գործի մասին

Մի քանի օրից բացահայտումներ կլինեն, որոնք կզարմացնեն հասարակությանը. փաստաբանը՝ Սամվել Բալասանյանի որդու գործի մասին

Շինծու, հորինված ու անհասկանալի մեղադրանք է, ավելին՝ մեղադրանք բացարձակ չպետք է լիներ. ABC media-ի հետ զրույցում ասաց «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն Տիգրան Գրիգորյանը  անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանայանի գործին:

Փաստաբանի խոսքով կա մեղադրանք, որն անհիմն է, ոչ միայն Խաչատուր Բալասանյանի, այլև մի քանի փոխկապակցված անձանց նկատմամբ:

«Այս պահին ընթանում են ծանրաբեռնված, թեժ քրեադատավարական գործընթացներ և ավելին ասելը նպատակահարմար չէ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով այսօր կամ վաղը ավելի շատ նորություններ ի հայտ կգան, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

«Ըստ մեղադրող կողմի դեպքն ունի հակակոռուպցիոն բնույթ, բայց բացարձակ կապ չունի ո՛չ կոռուպցիայի հետ, ո՛չ էլ աղերս ունի դրա հետ: Կարծում եմ այս մի քանի օրվա ընթացքում առաջադրված մեղադրանքի ու բուն պատճառների մասին ավելի շատ բացահայտումներ կլինեն, որի մասին, օրենքից ելնելով, կաշկանդված եմ ներկայացնել այս պահին։ Երբ հանրությանը հայտնի դառնա ինչի մասին է խոսքը, զարմանք ոչ միայն իմ մոտ կլինի, այլև հասարակության»,- եզրափակեց Գրիգորյանը։