21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության համաձայնագիր՝ մինչև տարեվերջ. Հայաստանի նախագահը պայմանագիր կնքելու հնարավորություն է տեսնում

Խաղաղության համաձայնագիր՝ մինչև տարեվերջ. Հայաստանի նախագահը պայմանագիր կնքելու հնարավորություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հավատում է, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Նախագահն այս մասին նշել է «Արմենպրես»-ին և «Շանթ հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, անդրադառնալով խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքները և նոր պահանջները։

Նա տեղեկացրել է, որ ցանկալի է պայմանագիրը ստորագրել Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, բայց չի բացառվում, որ դա տեղի կունենա COP29-ից հետո։ Խաչատուրյանը նաև ընդգծել է, որ խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները երկարաժամկետ և մանրակրկիտ են, և որ պատերազմելու ցանկություն Հայաստանի կողմից չկա։

Նախագահը շեշտել է, որ պետք է շարունակել խաղաղության քաղաքականությունը և ապահովել Հայաստանի պաշտպանունակությունը, միաժամանակ լուծելով տնտեսական խնդիրները։ Նա ընդգծել է, որ ավելի լավ է հասնել վերջնական խաղաղության, քան չզբաղվել դրանով ու ապագայում պատերազմական իրավիճակում հայտնվել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։