15 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ ոք չձախողեց խաղը. բոլորը նվիրվեցին հարյուր տոկոսով. Պետրակով

Ոչ ոք չձախողեց խաղը. բոլորը նվիրվեցին հարյուր տոկոսով. Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո խոսել է խաղի մասին. գրում է Armsport.am կայքը։

«Չբավականացրեց տեխնիկատակտիկական վարպետությունը: Արդյոք արժանի չէի՞նք այս պարտությանը. տղաներին շնորհակալություն հայտնեցի խաղի համար:Կարծում եմ՝ հայ ֆուտբոլիստները վերջին շրջանում շատ առաջընթաց են գրանցել, ավելի ագրեսիվ են խաղում, եթե մի քանի խաղացող ունենայինք եվրոպական թոփ ակումբներից,ապա ամեն ինչ ավելի լավ կլիներ: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ոչ ոք չձախողեց խաղը, բոլորը նվիրվել էին հարյուր տոկոսով: Մակեդոնիան շատ ուժեղ թիմ է, փորձառու դարպասապահ ունի: Մեզ մոտ խնդիրը պահերի իրացման մեջ է: Ոչ թե մեր բախտը չբերեց, այլ վարպետության պակաս կար:

Առաջին գո՞լը. ես երբեք մրցավարների աշխատանքը չեմ քննարկում, դա անիմաստ է: Իսկ մեզ որևէ մեկը խանգարո՞ւմ էր գոլ խփել. ոչ ոք: Խաղային իրավիճակներում տարբեր բաներ կարող են լինել. պետք է չէ կանգնել»,- ասել է Պետրակովը:

Մարզչին հարց է ուղղվել այն մասին՝ արդյոք որևէ բան այլ կերպ կանե՞ր, եթե երկրորդ շանսն ունենար. «Ես այլ խաղացողներ չունեմ, որևէ բան չէի փոխի: Ցանկանում էի Գեորգի Հարությունյանին այսօր դաշտ դուրս չբերել, քանի որ շատ ծանրաբեռնված է վերջին շրջանում»:

Արդյոք պետք չէ՞ սաստել խաղացողներին. «Ի՞նչ եք ցանկանում, որ ես անեմ: Հնարավոր չէ ինչ-որ նշաձողի ձգտել, եթե դրա համար դեռ վաղ է: Այն,թե տղաներն ինչպես են մարզվում, ինչպիսի մոտեցում են ցուցաբերում, ամեն ինչ գոհացնող է: Պարզապես վարպետությունն է պակասում: Սա բարդ ճանապարհ է, պետք է համբերություն ունենալ:Ամենահեշտը նստել ու քննադատելն է»:

Պետրակովին հարց է ուղղվել նաև այն մասին՝ արդյոք ինքը ցանկանո՞ւմ է շարունակել աշխատանքը Հայաստանիհավաքականի կազմում. «Դա որոշում է ֆեդերացիայի նախագահն ու Գործկոմը»:

Ռազմագերիներ