21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը շարունակում է մերժել Փաշինյանի առաջարկը

Ալիևը շարունակում է մերժել Փաշինյանի առաջարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնին՝ նրա հավատարմագրերն ընդունելիս։

««Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը հավասարազոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության առաջարկը՝  ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագա փուլերին, լիովին անիրատեսական է, նման նախադեպեր չկան։ Հայկական կողմը հաճախ է առաջարկներ հնչեցնում՝  նախապես իմանալով, որ դրանք չեն կարող ընդունվել»,- ասել է Ալիևը։