19 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիները պահանջում են՝ թույլ տալ «վերադառնալ» Հայաստան

Ադրբեջանցիները պահանջում են՝ թույլ տալ «վերադառնալ» Հայաստան

Հայկական Վարդենիսը, Մասիսն ու Վեդին է թշնամու ախորժակը քաշում։ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի հետ։ Պահանջում են, այսպես կոչված, վերադարձի իրավունք։ Կամ ադրբեջանիցները կապրեն Հայաստանում ու կստանան Հայաստանի քաղաքացիություն, կամ մենք դրան կհասնենք պատերազմի միջոցով․ այսպիսի բովանդակությամբ ու այլ՝ սպառնալիք պարունակող մեսիջներով լի ռեպորտաժ են պատրաստել արդբեջանական իշխանական լրատվականները։ Մինչ ադրբեջանական իշխանությունը շարունակում է սպառնալ ու պահանջներ ներկայացնել, հայկական կողմը լուռ է։ Կամ էլ համարժեք պատասխան չի տալիս՝ թշնամու հավակնությունները կանխելու համար։ Մանրամասները՝ ռեպորտաժում։