21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրու նախկին քաղաքապետի որդու նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց

Գյումրու նախկին քաղաքապետի որդու նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց

Գյումրու նախկին քաղաքապետի որդուն՝ Խաչատուր Բալասանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց տնային կալանք եւ գրավ։ ABC media-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Տիգրան Գրիգորյանը։

Նշենք, որ որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու ձերբակալությունից հետո նույն գործի` Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաև Սամվել Բալասանյանի փեսան` քրոջ ամուսինը` Ռուբեն Սանոյանը, ու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։ Թե’ Ռուբեն Սանոյանը, թե’ Սուրեն Ջանոյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք։