Արարատ Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում 3+3 ձևաչափով անցկացվող հանդիպմանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը․ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ 3+3 ձևաչափով արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 18-ին։ Մանակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։