23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ևս հաստատել է իր մասնակցությունը Թուրքիայում 3+3 ձևաչափով անցկացվող հանդիպմանը

ՌԴ-ն ևս հաստատել է իր մասնակցությունը Թուրքիայում 3+3 ձևաչափով անցկացվող հանդիպմանը

Ռուսական կողմը հաստատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ծրագրված Հարավային Կովկասում «3+3» հարթակի հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և իր թուրք գործընկեր Մեհմեդ Քեմալ Բոզայը հաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը՝ հաշվի առնելով Անկարայի նախագահությունը տարածաշրջանային «3+3» հարթակում։

Ռուսական դիվանագիտական ծառայությունը նշել է, որ մտքերի առարկայական փոխանակում է տեղի ունեցել նաև Ուկրաինայի շուրջ հակամարտության և Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում իրավիճակի շուրջ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։

Հիշեցնենք, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն Հարավային Կովկասում «3+3» պլատֆորմի հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։