Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար ռեկորդային թվով դիտորդներ են գրանցվել
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է 64 միջազգային կազմակերպություն, ինչը գերազանցել է 2008 թվականից ի վեր անցկացված բոլոր խորհրդարանական ընտրությունների ցուցանիշները։
2020 թվականին խորհրդարանական ընտրություններին հետևել է 48 միջազգային կազմակերպություն, 2016 թվականին՝ 55, 2012 թվականին՝ 61, 2008 թվականին՝ 62: ԿԸՀ կայքում 2004 թվականի տվյալներ չկան։