26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ի ո՞ր երկրներն են ամենաշատն արտաքսում միգրանտներին

ԵՄ-ի ո՞ր երկրներն են ամենաշատն արտաքսում միգրանտներին

2024 թվականի երկրորդ եռամսյակում Ֆրանսիան ամենաշատն է հետ ուղարկել մարդկանց՝ 25,000 միգրանտից ավելի քան 3000-ն արտաքսվել են ԵՄ-ից, գրել է Euro News-ը:

Միգրանտների թիվը, որոնց հրահանգվել է լքել ԵՄ-ի տարածքը, մեկ տարի առաջվա համեմատ նվազել է 10%-ով։ Այդուամենայնիվ, հեռանալու հրաման ստացողների և իրականում հայրենադարձվողների միջև հսկայական անջրպետ է մնացել:

Ըստ Eurostat-ի վերջին տվյալների՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների 96115 քաղաքացիների, որոնց հանձնարարվել է լքել ԵՄ-ը 2024 թվականի մայիսից օգոստոսն ընկած հատվածում, մեկ երրորդից պակասն է (25285) իրականում լքել է Միության տարածքը։

Այս ճեղքը, սակայն, նեղանում է, քանի որ երրորդ երկրներ վերադարձած մարդկանց թիվը 2023 թվականի նույն եռամսյակի համեմատ աճել է 21,3%-ով։

2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵՄ-ում ամենաշատ միգրանտների արտաքսումն իրականացրել է Ֆրանսիան (3870), որին հաջորդում են Գերմանիան (3710) և Շվեդիան (3185):

Ֆրանսիան գրանցել է նաև հայրենադարձության հրամանների ամենամեծ թիվը (31,195), որին հաջորդում են Գերմանիան (12,885) և Հունաստանը (6,555):

Ալժիրցիներն ու մարոկկացիները ամենից շատն են ԵՄ տարածքը լքելու հրաման են ստացել՝ կազմելով ընդհանուրի 7%-ը, որին հաջորդում են թուրքերն ու սիրիացիները (յուրաքանչյուրը՝ 6%)։

Այնուամենայնիվ, ԵՄ-ն փաստացիորեն լքածների առումով առաջինը վրացիներն են (10%), որին հաջորդում են ալբանացիները (8%) և թուրքերը (7%):