23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան փակել է երկրում հեռարձակվող ռադիոկայանը՝ «Հայոց ցեղասպանության» հիշատակման պատճառով

Թուրքիան փակել է երկրում հեռարձակվող ռադիոկայանը՝ «Հայոց ցեղասպանության» հիշատակման պատճառով

Ստամբուլում գործող Açık ռադիոկայանը հայտարարել է, որ երկրի իշխանությունը որոշել է փակել ռադիոկայանն այն բանից հետո, երբ 2024 թ. մարտի թողարկումներից մեկում հյուրերից մեկն ուղիղ եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։

Թուրքիայի հեռարձակման վերահսկող մարմինը՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK), մայիսին 5 օրով դադարեցրել էր Açık Radio-ի հեռարձակումը վերոհիշյալ հաղորդման պատճառով, որն, ըստ պետական մարմնի, «ատելություն էր հրահրում»։

Լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող թուրքական մարմինը հուլիսին հետ է վերցրել կայանի լիցենզիան, սակայն ռադիոկայանը մինչև այսօր հեռարձակվում էր։