Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը
Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասում «3+3» հարթակի հանդիպմանը։ Տեղեկությունը հաստատել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտգործնախարարների երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում։
Վրաստանը չի մասնակցել նաև այս ձևաչափով նախորդ հանդիպումներին: