19 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը»

Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակավ ներկայացրել է իր «Հաղթական ծրագիրը»՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։

Հիմնական կետերը՝ ըստ Զելենսկիի

-Ուկրաինան հիմա արդեն պետք է ՆԱՏՕ-ի հրավեր ստանա:

-Սեփական ռազմական արտադրության հզորացում և արևմտյան գործընկերների օգնության մեծացում:

-Ռազմավարական զսպման փաթեթ. Ռուսաստանի դեմ պաշտպանության ոչ միջուկային միջոցների տեղակայում Ուկրաինայի տարածքում:

-Տնտեսական ճնշում. նավթի գների և արտահանման սահմանափակում՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով:

-Փորձառու ռազմական կոնտինգենտ. հակամարտությունից հետո Ուկրաինան կունենա ամենափորձառու բանակներից մեկը, որը կդառնա Եվրոպայի անվտանգության երաշխավորը։

Իր ելույթի ժամանակ Զելենսկին հավելել է, որ իր հայտարարած ծրագրի երկրորդ, երրորդ և չորրորդ կետերը գաղտնի դրույթներ ունեն, որոնք հրապարակման ենթակա չեն, բայց ներկայացվել են Ուկրաինայի գործընկերներին՝ վերանայման համար։