26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանում պատերազմը հասել է հայաբնակ գյուղի շեմին․ RFE/RL

Լիբանանում պատերազմը հասել է հայաբնակ գյուղի շեմին․ RFE/RL

Իսրայելի պատերազմը շատ լիբանանահայերի դրել է ցավալի ընտրության առաջ՝ մնալ և վտանգել իրենց կյանքը կամ թողնել այն երկիրը, որը նրանք տուն են անվանում, գրել է Radio Free Europe/ Radio Liberty-ին։

Իսրայելի ցամաքային ներխուժումը Լիբանան և նրա շարունակական օդային հարվածները՝ ուղղված Հեզբոլլահին հսկայական վնաս է հասցրել խաղաղ բնակչությանը:

Լիբանանի պաշտոնյաներնի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր զոհվել է ավելի քան 2300 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ: Ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է՝ բնակչության ավելի քան մեկ հինգերորդն, ինչը երկրի պատմության մեջ ամենամեծ տեղահանումն է:

Իսրայելի ցամաքային զորքերը ներխուժել են Լիբանաի հարավ։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները հազարավոր ավիահարվածներ են հասցրել Բեյրութում և այլ խոշոր քաղաքներում։ Տեղի հայկական գյուղն անգամ ընդունել է հարյուրավոր ներքին տեղահանվածների, ովքեր փախել են իսրայելական ռմբակոծությունից: Սակայն, պատերազմն այժմ հասել է հայաբնակ գյուղի շեմին: