18 Հոտ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի երկու մարզերում ձյուն է տեղում․ ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանի երկու մարզերում ձյուն է տեղում․ ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն․ այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։