ԵՄ գագաթնաժողովը հաստատել է Վրաստանի անդամակցության գործընթացի կասեցումը
Բրյուսելի գագաթնաժողովից հետո Եվրամիության ղեկավարները հայտարարել են, որ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, հետևաբար այդ երկրի՝ միությանը միանալու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։
Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են ԵՄ-ում քննադատվող երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», «Օտարերկրյա գործակալների մասին»: ԵՄ-ն քննադատել է այս օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք։