19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ»,- գրել է նա։