19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Գաղտնի ծառայությանը շտապ բարեփոխումների կարիք ունի, այլապես մահափորձերը կշարունակվեն․ զեկույց

ԱՄՆ Գաղտնի ծառայությանը շտապ բարեփոխումների կարիք ունի, այլապես մահափորձերը կշարունակվեն․ զեկույց

ԱՄՆ Գաղտնի ծառայությանը հիմնարար փոփոխություններ է պահանջում, այլապես բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը կշարունակվեն, նշվել է անկախ հանձնաժողովի զեկույցում, որը վերլուծել է այս տարվա հուլիսին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։

«Գաղտնի ծառայությունն իր առաքելությունը կատարելու համար հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Առանց այս բարեփոխման, անկախ հանձնաժողովի կարծիքով, Բաթլերի միջադեպը կարող է կրկնվել»,- նշվել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (DHS) ղեկավար Ալեխանդրո Մայորկասուին ուղարկված փաստաթղթում։

52 էջանոց զեկույցում, մասնավորապես, կոչ է արվել հեռացնել որոշ բարձրաստիճան ղեկավարների և հետախուզական ծառայության ղեկավարությունում ներգրավել արտաքին մասնագետների։

Զեկույցի հեղինակները բարձր են գնահատել գործակալների աշխատանքը, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերին։

Փաստաթղթում, մասնավորապես, խոսվում է սպաների շրջանում «քննադատական մտածողության տագնապալի բացակայության» և խնդիրների մասին «բաց խոսելու» նրանց դժկամության, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների աշխատակիցների միջև հաղորդակցության բացակայության մասին։

Զեկույցը պարունակում է ինչպես հատուկ առաջարկություններ՝ կապված աշխատակիցների անվտանգության և վերապատրաստման հետ, այնպես էլ ընդհանուր առաջարկություններ, որոնք վերաբերում են Գաղտնի ծառայության աշխատանքին որպես ամբողջություն:

Զեկույցում նշվել է, որ Գաղտնի ծառայության ղեկավարությունը փոխելու ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են, երբ գործակալության նախկին տնօրեն Քիմբերլի Չիթլը հուլիսին հրաժարական տվեց երկու խոշոր կուսակցությունների ճնշման ներքո:

Մինչ այդ, Կոնգրեսի լարված լսումների ժամանակ նա Թրամփի դեմ մահափորձն անվանել էր տասնամյակների ընթացքում հետախուզության վատթարագույն ձախողումը՝ սկզբում հրաժարվելով թողնել իր պաշտոնը, սակայն անելով դա մեկ օր անց։

Գաղտնի ծառայությունն այժմ ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոնալդ Լոուն, ով հայտարարել է, որ գործակալությունը ուշադիր կուսումնասիրի հանձնաժողովի եզրակացությունները: