Էրդողանի հանդիպումը ԱԳ նախարարների հետ «3+3» ձևաչափով փակ կլինի լրատվամիջոցների համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ նախատեսված է ուրբաթ՝ ՀՀ ժամանակով ժամը 17:00-ին, Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում։ Այն փակ կլինի լրատվամիջոցների համար։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 18-ին։ Մանակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։