Հարավային Կովկասում խաղաղության համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը․ Բայրամովը՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը
Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերները կանխելու հայեցակարգ։
«Տարածաշրջանում կայուն և անսասան խաղաղություն ապահովելու համար այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը, կարևոր է, որ նախկին հակամարտության հետևանքները վերացվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- ասել է Բայրամովը։