23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները»

Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները»

Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, այսօր Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը․ տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սա, նրա խոսքով, լրացնում է երկու հարևան, փակ սահմաններով երկրների միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։

«Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև», – նշել է նախարար Միրզոյանը:

Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 93 -ին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։

Բացի այդ, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։